Архив рубрики: Ձմեռային ճամբար (7.6 ջոկատ)

Ձմեռային ճամբարի 9 օրվա մասին

Ընդհանուր պարապմունքից հետո մենք պատրաստվեցինք մեդիաուրբաթին։ Դրանից հետո մենք գնացինք քոլեջ։ Այնտեղ քոլեջի ուսանողներից մեկը պատրաստել էր նախագիծ անիմացիայի մասին։ Մենք ինքներս ստեղծեինք անիմացիա։ Մենք թուղթը կտրեցինք փոքր քառակուսիների և սկսեցինք նկարել այնպես, որ ստացվի անիմացիա։ Վերջում բոլորիս մոտ ստացվեց շատ հետաքրքիր անիմացիա։ 

Ձմեռային ճամբարի 7 օրվա մասին

Այսօր ճամբարի 7 օրն էր։Առաջին դասը երգի դասն էր։ Երկրորդ ժամին ընկեր Էվելինայի հետ մարզվեցինք։ 

Երրորդ ժամին մեզ մոտ ընտրություն էր։ Ես այսօր փորձնական գնացել էի գորգագործության, շատ հետաքրքիր էր ։ հետո մեզ մոտ երկար դասամիջոց էր։Դրանից մենք գնացինք քոլեջ և այնտեղ քննարկեցինք անիմեի մասին։

Ճամբարի 6 օրվա մասին

Այսօր՝ ճամբարի վեցերորդ օրն է, մենք գնացինք ընկեր Հասմիկի հետ քոլեջ։Մենք այնտեղ պատրաստում էինք մազակալներ։

Մեզ օգնեցին ընկեր Մերին և քոլեջի ուսանողները։ Սկզբում նրանք ւատմեցին, թե ինչպես պետք է պատրաստել այն։ Նաև մենք փոդձեցինք և ստացվեց շատ լավ։ 

Մենք ստացանք շատ գեղեցիկ մազակալներ։

Ձմեռային ճամբարի 1 օրվա մասին

Ահա և սկսվեց ձմեռային ճամբարը: Այսօր առաջին օրն էր ձմեռային ճամբարի, այսօր մենք սովորեցինք մետաքսագործություն: Այնտեղ մեզ մի քանի հետաքրքիր փաստեր պատմեց ընկեր Մերին մետաքսագործության մասին: Օրինակ ` ընկեր Մերին մեզ պատմեց, թե ինչպես պետք է նկար տպել սարքով: Մեր ջոկատի մի քանի հոգի փորձեցին դա, և նրանց մոտ գեղեցիկ ստացվեց:

Դրանից հետո մենք ընկեր Հասմիկի հետ քննարկեցինք նախագծերի մասին: Նաև մենք հավաքեցին մի քանի փաստեր դդմի և գազարի չի մասին:

Եվ վերջում ես և իմ ընկերուհիները խաղային մի քանի հետաքրքիր սեղանի խաղեր:

Այսքանը)


Ձմեռային ճամբարի 5 օրվա մասին

Այսօր շատ լավ օրեր: Մենք այսօր գնացինք ջրվեժ, մեզ հետ վերցնելով սահնակներ և դահուկներ: Այնտեղ շատ ձյուն կար, օրինակ ` ես և իմ երկու ընկերուհիները սահում էինք սահնակով, շատ զվարճալի էր: Դրանից հետո մենք հետ եկանք դպրոց, և մասնակցեցինք մեդիաուրբաթին: Շատ լավ անցավ:

Այսքանը)

Ձմեռային ճամբարի 4 օրվա մասին

Քանի որ մենք երեկ քոլեջի սովորղների հետ պատրաստեցինք պանիր, այսօր մենք այն կփորձենք:

Տեսանյութ

Երկրորդ ժամին մենք տեղեկություններ հավաքեցին աստղադիտարանի մասին:

Դրանից հետո մենք ընկեր Ռոմայի հետ գնացինք հյուսիսային դպրոց: Այնտեղ մեզ այցելել էր ընկեր Ռաֆայելը, նա մեզ պատմեց, թե ինչ պետք է անել արտակարգ իրավիճակներում: Դա իսկապես շատ հետաքրքիր էր, քանի որ այնպիսի փաստեր կային, որոնք ես և իմ ընկերուհիների չգիտեին:

🌟Աստղադիտարանի մասին 🔭

Աստղադիտարան, գիտական հիմնարկ, որտեղ կատարվում են երկնային մարմինների ու երևույթների դիտումներ և հետազոտություններ։ Այդ դիտումների նպատակն է՝ չափել երկնային մարմինները բնութագրող մեծությունները, կոորդինատներ, պայծառություն, գույն և այլն։ Որոշ աստղադիտարաններ մասնագիտացված են և հետազոտությունները կատարում են մի որոշակի եղանակով կամ նպատակով։ 

Ամենահին աստղադիտարանը

Աշխարհում հայտնի ամենահին աստղադիտարանը. Քարահունջը կառուցվել է մոտ 7,5 հազար տարի առաջ։

Պատմություն

Աստղադիտարանները շատ հին պատմություն ունեցող գիտական հիմնարկներից են, որոնց ստեղծումը պայմանավորվել է մարդու գործնական պահանջներով՝ որոշվել է ժամանակը, մշակվել են տեղանքում և ծովում կողմնորոշնելու եղանակներ և այլն։ Հին աշխարհում աստղադիտարաններ գոյություն են ունեցել Բաբելոնում, Չինաստանում, Եգիպտոսում, Հնդկաստանում, Մեքսիկայում, Հայաստանում։

«Էլ Կարակոլ» աստղադիտարան-վանք Չեչեն Իցայում, Մեքսիկա։

Ձմեռային ճամբարի 2 օրվա մասին

Ձմեռային ճամբարի 2 օրը լավ անցավ: Առաջին ժամը մեր մոտ երգ էր, այնտեղ մենք պատրաստվում էինք մեդիաուրբաթին: Երգից հետո մենք Լոռու խաղացինք, շատ հետաքրքիր անցավ: Դրանից հետո մեր մոտ ընտրություն էր, ես գնացի նկարչության:

Եվ վերջին ժամը մենք ընկեր Հասմիկի հետ քննարկեցինք մեր հաջորդ նախագծերի մասին:

Այսքանը)