Архив за месяц: Декабрь 2017

Ինչու է Ամռանը շոգ

Մի քանի տարիներ առաջ արևը գույն չուներ սպիտակ ու սև էր:Այդ ժամանակ ամեն-ամեն ինչ սպիտակ ու սև էր: Մարդիկ մտածում էին,որ ընդամենը արևն էր գունավոր, որովհետև նրանք երբեք արև չէին տեսել և նրանք մտածում էին, որ նա իրան է գովում իսկ նրանց ուշադրություն չէր դարձնում և սկսեցին նրան չսիրել:Արևը մոլորակում նրա տանը քնել էր լուսինը եկավ արևի մոտ և արևին ասաց.

-Արև՝, դու լսում ես քեզ մարդիկ ինչ են ասում:

— Ինչ են ասում:

-Ասում են, որ մենք էլ արևին չենք սիրում:

Արևը, որ լսեց նա բարկացավ  ու ասաց.

-Ամեն ամռանը ես կբարկանամ և կտաքանամ:

Ինչու է ամռանը շոգ.png

Երբ որ ամառը եկավ շատ շոգեցինք,որովհետև արևը բարկացել էր և տաքացել, և այդ ժամանակ մենք սկսեցինք կարճաթև շորեր հագնել:Եվ այդպես ամեն մի ամառ շատ շոգ էր լինում:

 

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ

1.gif2Մարզկենտրոնը`   Գյումրի
Ընդհանուր տարածքը`   2681 կմ²
Բնակչության ընդհանուր թիվը` 281.4 հզ.

Շիրակի մարզը արտաքին սահման ունի հարևան երկու պետության`   Թուրքիային և Վրաստանին: Շիրակի մարզն իր անունը ստացել է պատմական Հայաստանի Այրարատ աշխարհի Շիրակ գավառից, որն ավելի ընդարձակ տարածություն էր գրավում:

 

Մարզի բնական պայմանները և հարստությունները

 

Շիրակի մարզում է գտնվում Աշոցքի սարահարթը, որի բարձրությունը 1800-2200 մետր է: Աշոցքի սարահարթում օդի բացարձակ նվազագույն ջերմաստիճանը իջնում է մինչև -46°: Դա Հայկական լեռնաշխարհի «ցրտի բևեռն է»: Այստեղ է գտնվում Արփի լճի ջրամբարը:

Երկրակեղևի շարժումները Շիրակում տակավին շարունակվում են: Անցած դարում տեղի են ունեցել 1926 և 1988 թվականների ավերիչ երկրաշարժերը:

Մարզի միակ խոշոր գետը Ախուրյան գետն է, որը սկիզբ է առնում Արփի լճից: Գետի ակունքի վրա կառուցվել է ամբարտակ, և բնական լիճը վերածվել է ջրամբարի: Թուրքիայի հետ սահմանային տեղամասում Ախուրյանի վրա կառուցվել է Ախուրյանի ջրամբարը, որը խոշորագույնն է Հայաստանում:

Մարզի տարբեր մասերում հանդիպում են ուրարտական սեպագիր արձանագրություններ, տարբեր ժամանակների բերդերի ու ամրոցների ավերակներ, կամուրջների հետքեր, այլ հնություններ: Պետական սահմանից այն կողմ, Թուրքիայի տարածքում, ընդամենը մի քանի կմ-ի վրա երևում են Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաք Անիի ավերակները:

 

Մարզի բնակչությունը

 

Շիրակի բնակչության թիվը և ազգային կազմը մեծ փոփոխություններ են կրել հատկապես վերջին հարյուրամյակներում: Հայ Բագրատունիների թագավորության անկումից հետո (որի մեջ էր մտնում մարզի ներկա տարածքը) Հայաստանը երկար ժամանակ դառնում է պատերազմական ակտիվ գործողությունների և օտար նվաճողների ասպատակությունների թատերաբեմ: Նվազում է հայ բնակչությունը: Ռուսաստանին միանալուց հետո Արևմտյան Հայաստանից վերաբնակված հայության մի զգալի մասը հաստատվում է այստեղ և մեծացնում բնակչության թվաքանակը:

Բնակչությունը մեծ կորուստներ է կրել 1918 և 1920 թվականների թուրքական կրկնակի բռնազավթման ժամանակ, երբ զավթիչների կողմից կատարվել են խաղաղ բնակիչների զանգվածային կոտորածներ: Տասնյակ հազարավոր մարդիկ զոհվեցին կամ արտագաղթեցին 1988թ. երկրաշարժի պատճառով:

 

Քաղաքները

 

Շիրակի մարզկենտրոնը Գյումրի քաղաքն է: Այն Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքն է: Գյումրի բնակավայրը գրավոր աղբյուրներում հիշատակվում է հնագույն ժամանակներից`   Կումայրի, ապա Գյումրի անունով: Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո այն վերանվանվել է Ալեքսանդրապոլ, խորհրդային ժամանակներում կոչվել է Լենինական:

 

Գյումրիի համար ողբերգական եղավ 1988թ. դեկտեմբերի 7-ը, երբ երկրաշարժը վայրկյանների ընթացքում կործանեց քաղաքի մեծ մասը: Ավերվեցին ու շարքից դուրս եկան քաղաքի գրեթե բոլոր գործարաններն ու ֆաբրիկաները, դադարեց գործելուց քաղաքային տնտեսությունը`   տրանսպորտը, ջրամատակարարումն ու էլեկտրամատակարարումը: Եղան մեծաթիվ զոհեր: Տասնյակ հազարավոր ընտանիքներ հեռացան Գյումրիից:

Կազմվեց քաղաքի նոր հատակագիծ, ստեղծվեց շինարարական հզոր բազա, սկսվեց քաղաքի վերականգնումը: Աշխարհի տարբեր երկրներ անմիջականորեն մասնակցում եին վերականգնման աշխատանքներին:

Շիրակի մարզի մյուս քաղաքներն են Արթիկը և Մարալիկը:

Գյումրիում կանգնեցված է աշխարհահռչակ շանսոնյե և մեծագույն հայ բարերար`   Շառլ Ազնավուրի արձանը: Անգնահատելի է նրա ցուցաբերած օգնությունը Գյումրեցիներին և, ընդհանրապես, ամբողջ Հայ ժողովրդին:

 

Աշխարհագրություն

 

Մարզի տարածքում են գտնվում Արփի լիճ-ջրամբարը, Ախուրյանի ջրամբարի հայկական հատվածը և Մանթաշի ջրամբարը։ Շիրակի մարզի կենտրոնական և հարավային հատվածում տարածվում է Շիրակի դաշտը, իսկ հյուսիսային շրջանում`   Աշոցքի սարահարթը, միաժամանակ Շիրակի մարզում են տարածվում Փամբակի, Բազումի լեռնաշղթաների, Եղնախաղի, Ջավախքի, Արագածի լեռնազանգվածների մի մասը։ Շիրակի մարզը հայտնի է տուֆի, պեմզայի, կրաքարի հանքերով։

 

Տնտեսություն

 

Շիրակի մարզի գյուղատնտեսության ճյուղային կառուցվածքում առանձնանում են`   հացահատիկի մշակումը, կարտոֆիլագործությունը, բանջարաբուծությունը և կաթնատու անասնապահությունը։ 2009 թ. մարզում անասնագլխաքանակը հետևյալ կառուցվածքն է ունեցել`   խոշոր եղջերավոր կենդանիներ`   93.6 հզ, մանր եղջերավոր կենդանիներ`   71.6 հզ, խոզեր`   10.3 հզ, թռչուններ`   250.0 հզ, ձիեր`   0.5 հզ: 2009 թ մարզում արտադրվել է 89 739 տ կարտոֆիլ, 74 648 տ հացահատիկ։

 

Սպիտակ ծով

Սպիտակ ծովը գտնվում է Հյուսիսային սառուցիալ օվկիանոսում:Ծովն այդպես է կոչվել, որովհետև տարվա մեծ մասը ծածկված է ձյունով ու սառույցով:Տարվա կեսը սպիտակ է սառույցից ու ձյունից, մյուս կեսն էլ բուքն ու ձյունն են իշխում:Սպիտակ ծովը նաև տարբեր անվանումներ է ունեցել՝ Ստուդյոննոե, Հյուսիսյան, Հանգիստ, Սպտակ ծոց,Սոլովեցկոե:

downloaddownload

Ինչո՞ւ է ձյունը սպիտակ

Ես այս առակից հասկացա, թե ինչո՞ւ է ձյունը սպիտակ: Ձյունը սպիտակ է որովհետև սպիտակ գույնը արևի գույն է,եթե մեր արևի ճառագայթները դեղին կամ կարմիր լիներ, ձյունը նույնպես դեղին կամ կարմիր կլիներ:

images

Ախր փաթիլները  սառած ջուր են, այսինքն` փոքրիկ սառցե վեցանկյուններ, իսկ սառույցը թափանցիկ է: Ճիշտ է, սառույցը թափանցիկ է: Դա նշանակում է, որ ինքն իր միջով անցկացնում է լույսի բոլոր ճառագայթները, այսինքն ամեն մի փաթիլ  նույնպես թափանցիկ է:

Բայց փաթիլներն ընկնում են երկրի վրա և պառկում են շատ խառը: Այս ամբողջ զանգվածը լույս չի անցկացնում և չի կարող դրա միջով լույս ներթափանցել: Լույսի ամեն ճառագայթ ընկնում է ձյան վերևի շերտի վրաբեկվում մեծ քանակությանբ սառցաբեկորների, ձյան փաթիլների մեջԱրդյունքում բոլոր ձյունաձև բյուրեղները «փոխանցում են լույսը», մինչև որ ամբողջովին «դուրս գան», այսինքն՝ ձյունը լիովին արտացոլում է լույսը: Եվ երբ ամբողջ լույսը արտացոլվում է օբյեկտից, մենք այդ օբյեկտը սպիտակ ենք տեսնում:

Ավելի ճիշտ, ձյունը սպիտակ է, քանի որ սպիտակը արևի լույսն է, որն արտացոլում է: Եթե մեր արևի ճառագայթները դեղին և կարմիր լինեին, ապա ձյունը նույնպես կլիներ կարմիր կամ դեղին: Մայրամուտին կամ արևածագին, երբ արևի ճառագայթները վարդագույն են, ձյունը նույնպես վարդագույն է դառնում:

winter

images.jpg

The winter months are: December, January and February. It is very cold in winter. It snows in winter. Children usually go to the yard and play snowballs and make a snowman. People celebrate the New Year in winter. They wear warm clothes: coats, boots, mittens, hats, jumpers. I also like winter because I can ski or sledge on the ice or skate with my friends and have a lot of fun. The 25th of December is Christmas Day. People in Great Britain love this holiday very much. It is their favourite holiday. They buy presents for their family, they send Christmas cards to their relatives and friends. They decorate the Christmas tree. It is bright and beautiful. They put their presents under the tree. Children put their stockings on the chair or near their beds. At night Santa Claus comes and puts their presents in their stockings. The English like to be with their family at Christmas. They gather together to celebrate it. They eat Christmas pudding or Christmas cake. All the English are very happy that day.

Armenians celebrate Christmas on the 6th of January. They like to gather together on the 31st of December to see the New Year in.

images

Անի

Անին եղել է հայկական մայրաքաղաքներից: Այժմ այն ավերված միջնադարյան բերդաքաղաք է Թուրքիայի Հանրապետությունում։ Գտնվում է Կարսի նահանգում՝ Հայաստանի Հանրապետության սահմանին։ Կառուցվել է Ախուրյան գետի աջ ափին, եռանկյունաձև սարահարթի վրա։ Այժմ այն բնակեցված չէ։

Անիի մասին առաջին հիշատակումները թվագրվում են վաղ միջնադարին՝ 5-րդ դարին՝ որպես Կամսարական իշխանական տան ամրոցներից մեկը։

Զարգացած միջնադարում՝ 961-1045 թվականներին, Անին Բագրատունիների թագավորության մայրաքաղաքն էր։ Վերջինիս սահմաններում ընդգրկված էին Հայկական լեռնաշխարհի գրեթե բոլոր գավառները՝  Սևանա,  Վանա և  Ուրմիո  լճերի   միջև։  13-րդ դարի պատմիչ Սիբթ իբն ալ-Ջաուզին հայտնում է, որ նախքան սելջուկների կողմից Հայաստանի գրավումը (Մանազկերտի ճակատամարտ), հայոց մայրաքաղաքի բնակչությունը հասնում էր մեկ միլիոն մարդու, որոնց մի մասը սպանվում է, իսկ կենդանի մնացածները գերի են վերցվում: Ավելի ուշ շրջանում, կապված Վրաց թագավորության զորեղացման հետ, Արևելյան Հայաստանում ստեղծվում է Զաքարյան իշխանապետությունը, որի կենտրոնը նորից դառնում է Անին։

Անին հայտնի է որպես «հազար ու մի եկեղեցիների քաղաք», որոնցից առավել հայտնի էր կաթողիկոսանիստ Մայր տաճարը։ Միջնադարում այստեղով էին անցնում բազմաթիվ առևտրական ճանապարհներ։ Քաղաքում կային բազմաթիվ պալատներ ու հասարակական կառույցներ։ Անին շրջապատված էր երկշերտ՝ Աշոտաշեն ու Սմբատաշեն պարիսպներով, իսկ քաղաքի կենտրոնում գտնվում էր միջնաբերդը։ Հայկական աղբյուրների համաձայն՝ Անին ունեցել է 100-200 հազար բնակիչ։ Այդ ժամանակ աշխարհում կային մի քանի խոշոր քաղաքներ՝ Բաղդադը(Միջագետք), Դամասկոսը (Սիրիա), Կոստանդնուպոլիսը (Բյուզանդական կայսրություն), Կորդովան (Արաբական Իսպանիա)։

Անին լքվել է 1319 թվականի երկրաշարժից հետո։ Հայերը գաղթավայրեր են հիմնում հայրենիքի սահմաններից դուրս՝ Ղրիմում, Բալկանյան թերակղզում, Հյուսիսային Կովկասում և այլուր։

16-րդ դարում Անին արդեն փոքրիկ գյուղ էր։ Ըստ երևույթին, քաղաքին մեծ հարված էին հասցրել Լենկթեմուրի արշավանքները։ 18-րդ դարում Անին ավերակների կույտ էր և պատկանում էր թուրք բեկերին։ 1878 թվականին այն անցավ Ռուսաստանին։ 1920 թվականի Ալեքսանդրապոլի պայմանագրով՝ անցավ Թուրքիային։

2016 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակութային ժառանգության կոմիտեի 40-րդ նիստում Միջնադարյան Հայաստանի Անի մայրաքաղաքն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում։

Image result for մայրաքաղաք Անի

Image result for մայրաքաղաք Անի