Архив за день: 11.05.2023

Դատական համակարգը հայաստանում

Հարցեր՝

  • Ով է դատավորը

Դատավոր է համարվում այն մարդը, ով Սահմանադրությամբ սահմանված կարգով օժտված է արդարադատություն իրականացնելու իրավասությամբ:

  • Դատավորը կարող է զբաղվել քաղաքականությամբ

Ոչ, դատավորը չի կարող զբաղվել քաղաքականությամբ, չի կարող լինել ինչ-որ կուսակցության անդամ և ելույթներ ունենալ կուսակցության անունից։

  • Դատավորը կարող է զբաղվել ձեռնարկատիրությամբ

Ոչ, դատավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրությամբ։ Դատավորը կարող է զբաղեցնել պաշտոն ոչ առևտրային կազմակերպությունում, եթե  իր գործունեությունն այդ պաշտոնում իրականացնում է անհատույց։

  • Դատական իշխանությունները արդյոք ինքնուրույն են

Դատական իշխանությունները պարտավոր են լինել արդարացի բոլոր դատերի ընթացքում, նրանք օժտված են այդ մանդատով։ Դատավորը՝ դատական համակարգում, կարևորագույն ու բարձրագույն պաշտոնն է, ով էլ որոշում է կայացնում՝ հանցագործության վերաբերյալ։

  • Նշել օրենքի էական խախտում, որը կարող է թույլ տալ դատարանը և առաջարկեք ելք վերջինիս համար

Որպես օրինակ կարող եմ նշել այն դեպքը, երբ դատարանը կնոջը ստիպում է ցուցմունք տալ իր ամուսնու դեմ։ Այդ իրավիճակում խորհուրդ կտայի կնոջը չպատասխանել դատարանի հարցերին, քանի որ օրենքը դա թույլ է տալիս։

  • Որն է բարձրագույն դատական ատյանը
  • Ովքեր են Երդվյալ ատենակալները

Երդվյալ ատենակալները դատական համակարգում հատուկ անձիք են, ովքեր մասնակցում են դատական նիստերին, իսկ ավարտին պես ներկայացնում իրենց կարծիքն ու որոշումը։ Երդվյալ ատենակալների մեծամասնությամբ ընտրված պատասխանի հետ, դատավորը պարտավոր է հաշվի նստել։