Архив за день: 17.05.2023

Ռուս — պարսկական պատերազմը։ Թուրքմենչայի հաշտության պայմանագիրը

Թեմա՝ ռուս — պարսկական պատերազմը։ Թուրքմենչայի հաշտության պայմանագիրը

1826 թվականին հուլիսին Աբաս-Միրզայի 60 000-անոց բանակը ներծուժեց Արցախ և այնտեղ իրենց զորքերով շրջապատեցին շուշին։ Ռուսական կայազորը հավաքեց հայերին և իրենց օգնությամբ ինքնապաշտպանվեց, որը տևեց 47 օր։ 1826 թվականի սեպտեմբերին հայ գեներել Մադաթովի 2000-անոց ջոկատը ջածջախեց 10 000-անոց պարսկական զորքը, որից հետո պարսկական զորքը դիմեց փախուստի։ Գանձակի մոտ տեղի ունեցավ ավելի վճռական ճակատամարտ, որտեղ ռուսական զորքը նոր հարված հասցրեց հակառակորդին և դուրս շպրտեցին նրանց տարածքից։ 1827 թվականի գարնանը Թիֆլիսում առաջին անգամ ձևավորվեց հայ կամավորական առաջին ջոկատը, որը կազմված էր 100 հոգուց։

Ռուսական զորքը ավելի ուժեղացան, իսկ պարսկական բանակը պարտություն կրեց Օշականի մոտ տեղի ունեցած ճակատամարտում, որից հետո ռուսական զորքը գրավեցին Սարդարապատը և շրջապատեցին Երևանի բերդը։ Հոկտեմբերի 1ին ռուսական զորքը և հակ կամավորները մտան բերդ, գրավեցին այն, որից հետո գրավեցին նաև Խոհը, Սալմաստը, Ուրմիան և շարժվեցին դեպի Թեհրան։

1828 թվականին սկսվեց պարսկահպատակ հայերի վերաբնակեցումը։ 42 000 հայեր բնակություն հաստատեցին Արևելյան հայաստանի վայրերում։ Վերաբնակիչների ազատվեցին մեծ հարկերից, իսկ աղքատներին դրամական օգնություն ցուցաբերեցին։ Շահ Աբասի օրոք բռնագաղթված հայության մի մասը վերադարձավ իր հայրենիքը