Ճամփորդություն դեպի աստղադիտարան

Բարև Ձեզ, այսօր ես ձեզ կպատմեմ մեր ճամփորդության մասին:

Այսօր մենք ժամը 8:30 եկանք դպրոց մոտ, այնտեղ բոլորս հավաքվեցինք և շարժվեցինք ժամը 9:00: Մեր հետ եկել էին Ընկեր Զարինեն և Ընկեր Էմման: Ժամը 22:00 մենք հասանք աստղադիտարան: Աստղադիտարանում շատ գեղեցիկ էր, երբ մենք ներս մտանք աստղադիտարան, տեսանք մի մեծ աստղադիտակ: Այնտեղի աշխատողը մեզ պատմեց աստղերի մասին, շատ հետաքրքիր էր: Նա ասաց որ այնպիսի աստղեր կան, որոնք անզեն աչքով չեն երևում դրա համար մենք հերթով բարձրացանք աստղադիտակի մոտ, որպեսզի տեսնենք դրանցից մի քանիսը: Այն իսկապես շատ գեղեցիկ էր, այդ աստղը շատ փայլուն էր և նա շրջապատված էր մանր աստղիկներով, բայց առանց աստղադիտակի այդ աստղերը չէին երևում:

Մենք եղանակի պատճառով չկարողացանք դիտել մոլորակները և դրա համար մեզ փոքրիկ նվեր արեցին և մենք գնացինք բյուրականի ամենամեծ աստղադիտարանը: Նա իսկապես շատ մեծ էր, բայց դա միայն օգտագործում էին հետազոտությունների համար: Մի փոքր այնտեղ մնացինք և գնացինք: Դե ինչ այսքանը:

Оставьте комментарий