Վանո Սիրադեղյան հրապարակախոսն այսօր

Վանո Սիրադեղյանի կյանքի և կենսագրության որոշակի դրվակներից ելնելով չեմ համակրել նրան, ինչով պայմանավորված էլ նրա հրապարակային քննարկումները այս կամ այն իրողությունների մասին ինձ չեն հետաքրքրել։ Այնուհանդերձ, եթե այսօր մեզ հետ լիներ, կարծում եմ, <<ձայնը փափուկ տեղից հնչեցնելու>> ոճով կքննադատեր Արցախի իշխանություններին, հայաստանի ազգային գաղափարախոսությունը կրող ուժերին։

Մեկնաբանենք Սիրադեղյանի հրապարակային ելույթներից մի հատված․
<<Բայց ինչպես ամեն մի զուտ «ազգային» քայլ, վերջին հաշվով դուրս եկավ ոչ միայն խիստ վտանգավոր, այլեւ, ինչպես տեսանք, անիմաստ։>>

90-ականներին գրված այս հոդվածը շատ կիրառելի կլիներ մերօրյա իշխանության համար։ Ըստ էության Սիրադեղյանը նույնպես այսօրվա քաղաքական մտքի նման բարձր է գնահատում <<ազգն>> ու <<ազգայինը>> <<ժողովուրդ>> և <<ժողովրդավարություն>> խմբերում։

Սիրադեղյանի շատ հոդվածները պատմում են մերօրյա իշխանության մասին, եթե կարճ։ Այնպես որ, Սիրադեղյանի գրածը արդիական է իշխանությունների մոտեցումը հասկանալու համար և, իմ կարծիքով, եթե մենք խոսում ենք Վանո Սիրադեղյանի մասին՝ որպես հրապարակախոս, ապա Սիրադեղյան պետք է կարդալ՝ նոր սերնդին հասկացնելու համար, թե ինչպիսին պետք չէ լինել։

Оставьте комментарий