Շիրակի մարզի գետերը

Շիրակի մարզի գետերը

Հարթաշենի գետի մասին։ Հարթաշենին նաև անվանում են  Խիշ-Խիշ և Խշխիշ, գետ Հայաստանի Շիրակի մարզում։ Սկիզբ է առնում Ջավախքի լեռների արևմտյան լեռներից և Հարթաշեն գյուղի հարավարևմտյան մասում աջից խառնվում Աշոցք գետին։ Երկարությունը 10 կմ է։

 

Այգաբաց գետի մասին։Այգաբաց նաև անվանում են Իլխիաբի։ Այդ գետը գտնվում է Շիրակի մարզում։ Սկիզբ է առնում Շարայի լեռան լանջերից և Ախուրյան գյուղի հարավ-արևելյան մասում ձախից միախառնվում Ջաջուռ գետին։ Երկարությունը 18 կմ է։

 

Ցողամարգ գետի մասին։ Ցողամարգ, այդ գետը գետը գտնվում է Շիրակի մարզում։ Սկիզբ է առնում Ցողասարի լեռներից և Ամասիա գյուղի արևելյան կողմում ձախից միախառնվում Ախուրյան գետին։ Երկարությունը՝ 12 կմ։

 

Ճլկան գետի մասին։ Ճլկան նաև անվանում են Ձլկան և Ձըլքան, գետ Հայաստանի Շիրակի մարզում։ Սկիզբ է առնում Արագած լեռան արևմտյան լանջերից և աջից միախառնվում Գառնհովիտ գետին։ Երկարությունը 18 կմ է։

Оставьте комментарий