Երգում է քաղաքն… առաջադրանքներ

Երգում է քաղաքն իր երգն առօրյա,
Իսկ ես — մտածկոտ, տրտում ու լռին —
Կանգնել եմ ահա կամուրջի վրա
Եվ նայում եմ հորդ, հեռացող ջրին։
Նայում եմ տարված, մոռացված, անթարթ։
Վազում են, վազում ջրերը անվերջ։
Փրփուրի միջից ահա մի նայադ
Ինձ ձեռքով արավ և իր մոտ կանչեց։
Որպես մանկական կապույտ երազում—
Խառնվեց ահա ճերմակ փրփուրին.
Եվ թվում է, թե կամուրջն է վազում,
Որ հասնի անդարձ հեռացող ջրին…

Առաջադրանքներ՝

  • Դուրս գրեք  ութ ածական:

Առօրյա, մտածկոտ, հորդ, մոռացված, անթարթ, մանկական, տարված, կապույտ։

  • Բառարանի օգնությամբ բացատրեք կարմիրով նշված բառերը և սովորեք։

Տրտում -տխուր,

հորդ-առատ,

նայադ-գետային ջրահարս։

  • Ի՞նչ մտքեր եք ունենում բանաստեղծությունը ընթերցելիս։

Ես զգում եմ որ բոլոր աշխարհի մարդիկ ընկերներ ունեն իսկ Ես մենակ կամուրջում նստած  և հիշում եմ նրա մակությունը, ես զգում եմ սև, տխուր և միայնակ գույներ, ես զգում եմ տխուր եղանակ

  • Դուրս գրեք ամենատպավորիչ նախադասությունը և մեկնաբանեք։

Նայում եմ տարված, մոռացված, անթարթ։
Վազում են, վազում ջրերը անվերջ։

Ես ուշադիր նայում եմ ջրին, թե ինչպես են ջրի ալիքները գալիս անվերջ։

 

  • Բանաստեղծությունը սովորեք անգիր, ձայնագրեք, տեղադրեք բլոգում։

Оставьте комментарий