Архив за день: 25.03.2019

Ճամփորդություն Դեպի Ալավերդի

 

Oձունի Սուրբ Աստվածածին եկեղեցի

Oձունի Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցել են 303-313 թվականին Տրդատ 3-րդ թագավորը, իսկ Գրիգիր Լուսավորիչն այն օծել է։ Անյ ժամանակ եկեղեցին  շատ մեծ է եղել, բայց երկրաշարժից հետո նա քանդվել է։Եկեղեցին կառուցվել է տեղական բաց շականակագույն ֆելզիտից, որն արևի ճառագայթներից շողշողում է տարբեր նրբերանգներով:

Եկեղեցին անվանվել է Սուրբ Աստվածածին, Սուրբ Նշան, Սուրբ Հովհաննես, Խաչգոնդ, Խաչգունդ. վերջինս կապված է եկեղեցու բակում թաղված Խաչգունդ քահանայի անվան հետ, որի հիշատակին 1291 թ. կանգնեցրել են արձանագրությամբ քանդակազարդ խաչքար։ Ըստ ավանդության, Թովմաս առաքյալը եկեղեցու վայրում օծել է քահանաների ու եպիսկոպոսների։ Եկեղեցուց 10 մետր հյուսիս գտնվում է 5-6րդ դարերի կոթող: Այն աստիճաններին տեղադրված կրկնակի կամար է, որի որմնախորշերում բարձրաքանդակներով պատված սյուներ են։download

Հաղպատի վանական համալիր

Վանական համալիրի մեջ են մտնում Սուրբ Նշան, Սուրբ Գրիգոր, Սուրբ Աստվածածին, եկեղեցիները, գավիթը, Համազասպի ժամատունը, գրատուն-մատենադարանը, XI դար, զանգակատունը,  սեղանատունը, մատուռ-դամբարանները և խաչքարերը:

download

Գավիթ ժամատունը ոչ բնակելի տարածք է  կիսաեկեղեցիական – կիսաքաղաքացիական  նշանակության համար:Այն գտնվում է հուշարձանախմբի պարսպից դուրս, արևելյան կողմում, 100 մ հեռավորության վրա։

Այն կառուցված է սրահի տեսքով, բազալտե սրբատաշ քարերով, հարավից արտաքին տեսքն աչքի է ընկնում երեք կամարաձև բացվածքներով, իսկ կենտրոնում՝ իրարից բաժանվում են երկու ամբողջական սյուներով, մյուս կողմերի սյուները հպված են պատի շարվածքին:Ջուրը բերված է Սուրբ Լույս լեռնալանջի ակունքներից կավե թրծած խողովակներով, որն, ըստ ավանդության, բխել է Սուրբ Լույսի իջման շնորհիվ:

 

Ախթալայի Վանական համալիր

Ախթալայի վանական համալիրը հայ ճարտարապետական մտքի գլուխգործոցներից մեկն է: Այն ոչ միայն հայ, այլ նաև համամարդկային ժառանգություն է: Համոզված եմ, որ շատ քչերին է հայտնի, թե ինչ մեծ դեր է խաղացել Ախթալայի վանական համալիրը հայ ժողովրդի պատմության և մշակույթի զարգացման մեջ:

download

Դեռ նախապատմական ժամանակներում այս վայրերում արծաթ և գունավոր մետաղներ էին արդյունահանում: Վրաց թագավոր Հերակլ 2-րդ Տրապիզոնից բազմաթիվ հույներ տեղափոխեց այստեղ: Շուտով ֆրանսիացիները գնեցին Ախթալայի հանքատեղը, իսկ Ալավերդունը` հույները: Ախթալայի վանական հուշարձանախումբը ոչ միայն հայկականի, վրացականի ու բյուզանդականի ներդաշնակ միահյուսումն է, այլ նաև միաժամանակ «ջերմաչափ», որը ցույց էր տալիս պատմական և մշակութային իրավիճակը Հայաստանում:

Այստեղ է որոշ ժամանակ պահպանվել Աստվածընկալ Սուրբ Խաչը, որով, ըստ ավանդության, Հովհաննես Մկրտիչը մկրտել է Հիսուս Քրիստոսին:
Ենթադրվում է, որ Ախթալայի ամրոցը հիմնադրել են Կյուրիկյանները 10-րդ դարում:ԺԲ դարի վերջին Զաքարյան իշխանական տոհմի ազդեցությունն ուժեղանում է: Նրանք հայ-վրացական ուժերի գլուխն անցած ազատագրում են Հյուսիսային Հայաստանի տարածքները սելջուկներից: Պղնձահանքն անցնում է Իվանե Զաքարյանին: Դիվանագիտական նկատառումներից ելնելով` Զաքարեն մնում է հայ առաքելական եկեղեցուն հավատարիմ, Իվանեն ընդունում է քաղկեդոնականություն:

Սանահին վանական համալիր

Սանահին վանական համալիրն ի սկզբանե կառուցել են վանականները, որոնք չենթարկվեցին Բյուզանդիայի կայսերը: Սանահին վանական համալիրը կառուցվել է Աշոտ 3-րդ Բագրատունու մտահղացմամբ: Համալիրը պետք է ծառայեր որպես ապաստարան հալածանքի ենթարկվածների համար:
Հետագայում այստեղ իրականացվել են լուսավորչական աշխատանքներ, իսկ վանական համալիրին կից դպրոցը դարձավ ակադեմիա։ Այստեղ դասավանդում էին գիտության այնպիսի ականավոր ներկայացուցիչներ, ինչպեսիք են Անանիա Շիրակացին, Թեոդորոսը և այլոք: Սանահին վանական համալիրը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:Սանահինում պահպանվել են ավելի քան 50 խաչքար։
download
Հատկապես արժեքավոր են Գրիգոր Տուտեորդու և Սարգսի խաչքարերը, որոնք միջնադարյան Հայաստանի քանդակային արվեստի լավագույն նմուշներից են։ Սանահինի արևելյան կողմում կանգուն են. Սբ. Կարապետ եկեղեցին, արևմուտքում՝ բարձրադիր տեղում՝ Սարգսի մատուռը։
Ըստ ավանդության՝ վանքի կառուցողները հայր ու որդի են եղել։ Հայրը պատերն է շարել, իսկ որդին՝ քար կտրել ու տաշել։ Վանքը չավարտած՝ որդին մեռնում է։ Առանց սկալաները քանդելու հայրը թողնում, հեռանում է։ Ժամանակ անց նա օտարության մեջ հանդիպում է մի շնողեցու և հայտնում վանքի սկալաները քանդելու գաղտնիքը։ Շնողեցին գալիս է Սանահին, վարպետի ասած ձևով քանդում վանքի սկալաները և մեծ փող ստանում դրա համար: