Oձունի Սուրբ Աստվածածին եկեղեցի
Oձունի Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցել են 303-313 թվականին Տրդատ 3-րդ թագավորը, իսկ Գրիգիր Լուսավորիչն այն օծել է։ Անյ ժամանակ եկեղեցին շատ մեծ է եղել, բայց երկրաշարժից հետո նա քանդվել է։Եկեղեցին կառուցվել է տեղական բաց շականակագույն ֆելզիտից, որն արևի ճառագայթներից շողշողում է տարբեր նրբերանգներով:
Եկեղեցին անվանվել է Սուրբ Աստվածածին, Սուրբ Նշան, Սուրբ Հովհաննես, Խաչգոնդ, Խաչգունդ. վերջինս կապված է եկեղեցու բակում թաղված Խաչգունդ քահանայի անվան հետ, որի հիշատակին 1291 թ. կանգնեցրել են արձանագրությամբ քանդակազարդ խաչքար։ Ըստ ավանդության, Թովմաս առաքյալը եկեղեցու վայրում օծել է քահանաների ու եպիսկոպոսների։ Եկեղեցուց 10 մետր հյուսիս գտնվում է 5-6րդ դարերի կոթող: Այն աստիճաններին տեղադրված կրկնակի կամար է, որի որմնախորշերում բարձրաքանդակներով պատված սյուներ են։
Հաղպատի վանական համալիր
Վանական համալիրի մեջ են մտնում Սուրբ Նշան, Սուրբ Գրիգոր, Սուրբ Աստվածածին, եկեղեցիները, գավիթը, Համազասպի ժամատունը, գրատուն-մատենադարանը, XI դար, զանգակատունը, սեղանատունը, մատուռ-դամբարանները և խաչքարերը:
Գավիթ ժամատունը ոչ բնակելի տարածք է կիսաեկեղեցիական – կիսաքաղաքացիական նշանակության համար:Այն գտնվում է հուշարձանախմբի պարսպից դուրս, արևելյան կողմում, 100 մ հեռավորության վրա։
Այն կառուցված է սրահի տեսքով, բազալտե սրբատաշ քարերով, հարավից արտաքին տեսքն աչքի է ընկնում երեք կամարաձև բացվածքներով, իսկ կենտրոնում՝ իրարից բաժանվում են երկու ամբողջական սյուներով, մյուս կողմերի սյուները հպված են պատի շարվածքին:Ջուրը բերված է Սուրբ Լույս լեռնալանջի ակունքներից կավե թրծած խողովակներով, որն, ըստ ավանդության, բխել է Սուրբ Լույսի իջման շնորհիվ:
Ախթալայի Վանական համալիր
Ախթալայի վանական համալիրը հայ ճարտարապետական մտքի գլուխգործոցներից մեկն է: Այն ոչ միայն հայ, այլ նաև համամարդկային ժառանգություն է: Համոզված եմ, որ շատ քչերին է հայտնի, թե ինչ մեծ դեր է խաղացել Ախթալայի վանական համալիրը հայ ժողովրդի պատմության և մշակույթի զարգացման մեջ:
Դեռ նախապատմական ժամանակներում այս վայրերում արծաթ և գունավոր մետաղներ էին արդյունահանում: Վրաց թագավոր Հերակլ 2-րդ Տրապիզոնից բազմաթիվ հույներ տեղափոխեց այստեղ: Շուտով ֆրանսիացիները գնեցին Ախթալայի հանքատեղը, իսկ Ալավերդունը` հույները: Ախթալայի վանական հուշարձանախումբը ոչ միայն հայկականի, վրացականի ու բյուզանդականի ներդաշնակ միահյուսումն է, այլ նաև միաժամանակ «ջերմաչափ», որը ցույց էր տալիս պատմական և մշակութային իրավիճակը Հայաստանում: