Архив за день: 01.11.2022

Համաշխարհային երկրորդ պատերազմ

Դասարանական աշխատանք

Ընթերցե՛ք հետևյալ հոդվածը՝
https://www.dasaran.net/apps/wiki/view/id/3740

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին

  • Ե՞րբ և ի՞նչ պատճառներով սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը։

Երկրորդ աշխարհամարտը սկսվել է քաղաքական, տնտեսական և գաղափարական հակասությունների սրման հետևանքով: Ֆաշիստական Գերմանիան, Իտալիան և Ճապոնիան պայքարում էին Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի քաղաքական դիրքերը թուլացնելու և աշխարհի նոր վերաբաժանման համար: Կարևոր խնդիր էր նաև Խորհրդային Միության տապալումն ու կոմունիստական վտանգի վերացումը:

  • Ի՞նչ պետություններ կային հակահիտլերյան կուալիցայի մեջ և ով, ինչպիսի՞ դեր ունեցավ պատերազմում։

Հակահիտլերյան երկրներից էր Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Ավստրալիան, Նոր Զելանդիան, Կանադան, Հարավաֆրիկյան Միությունը և այլն։ Նաև ԽՍՀՄ-ի որոշ երկրներ նույնպես եղել են հակահիտլերյան երկրներ։

  • Ինչպե՞ս ավարտվեց պատերազմը։

Եվրոպայում Երկրորդ համաշխարհային պատերազմն ավարտվում է Գերմանիայի կապիտուլյացիայով 1945 թվականի մայիսին, սակայն, հաղթանակի երկու օր է նշվում՝ մայիսի 8-ն ու 9-ը։ Այս երկու օրերի ժամանակ Գերմանիան Արևմտյան դաշնակիցների հետ կապիտուլյացիան ստորագրում է մայիսի 8-ին, իսկ մայիսի 9-ին կապիտուլյացիայի առանձին ակտ է ստորագրվում ԽՍՀՄ-ի հետ։ Արևելքում պատերազմն ավարտվում է Ճապոնիայի կապիտուլյացիայով 1945թ․ օգոստոսի 14-ին, ակտը ստորագրվում է նույն թվականի սեպտեմբերի 2-ին։

Շաբաթվա առաջադրանք

Ընտրե՛ք Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակցող որևէ երկիր/դաշինք և ներկայացրում նրա դերը պատերազմում

Երկրորդ համաշխարհային պատերազմն ազդեցություն է ունեցել աշխարհի գրեթե բոլոր երկրների վրա: Սակայն պատերազմի մասին խոսելիս նշվում են միայն մի քանի երկրների անուններ՝ Գերմանիա, Անգլիա, Ռուսաստան, Ճապոնիա և ԱՄՆ: Այդ պատճառով որոշեցի վերցնել մի քանի երկրների մասին, որոնք նույնպես մեծ դեր են ունեցել պատերազմում։

Կանադա
Կանադան կառուցել է աշխարհում երրորդ ամենամեծ ռազմածովային նավատորմը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբում Կանադան իրենից խոշոր ռազմական ուժ չի ներկայացրել: Չնայած իր հսկայական տարածքին՝ այն ուներ ընդամենը 11 մլն բնակչություն: Ռազմածովային նավատորմում կային 15 նավեր, իսկ օդային ուժերը կազմում էին 235 օդաչուները: Երբ գերմանացիները ներխուժեցին Լեհաստան, այնուամենայնիվ, կանադացիները սկսեցին պատրաստվել: 10 օրում Կանադան $20,000,000 ներդրեց հզոր զինապահեստ ստեղծելու համար: Վերապատրաստվեցին մոտ 50,000 օդաչուներ, 800,000 բեռնատարներ, 471 ռազմանավեր, 16,000 օդանավեր կառուցվեցին: Եվ 730,000 տղամարդիկ դուրս ուղարկվեցին՝ կռվելու համար:

Կանադացիներն ամենամեծ ներդրումն են ունեցել բրիտանական ավիաուսումնական պլանի ստեղծման մեջ և համաշխարհային համբավ են ձեռք բերել իրենց օդային ուժերի շնորհիվ: Եվ որ ամենազարմանալին է, պատերազմի վերջում Կանադան արդեն ուներ աշխարհում երրորդ ամենամեծ ռազմածովային նավատորմը:

Հնդկաստան
Հնդկաստանն ուներ աշխարհում ամենախոշոր կամավորական բանակը։ Երբ Հնդկաստանը կոչ արեց իր ժողովրդին կռվելու, նրանք միանգամից սկսեցին գրանցվել: 2,5 միլիոն հնդիկ տղամարդիկ միացան՝ կազմելով աշխարհում ամենամեծ կամավորական բանակը և մեկնեցին պատերազմի: Նրանցից, իհարկե, ոչ բոլորն էին կռվում առաջին գծերում. մի մասն աշխատում էր գործարաններում, մյուսը՝ պաշտպանում երկիրը օդային հարձակումներից: Խմբերից մեկը, որը կոչվում էր Տասնչորսերորդ Բանակ և բրիտանացի, հնդիկ, աֆրիկացի զինվորների խառնուրդ էր, ետ է վերադարձրել Բուրման: Սա շրջադարձային դեպք էր պատերազմի ընթացքում: Պատերազմի վերջում 30 հնդիկ զինվորներ ստացել են «Victoria Cross», որը պատվի բրիտանական ամենաբարձր մեդալն է համարվում:

Հայաստան
Հայկական գյուղերից մեկի գրեթե բոլոր զինվորները շքանշաններ են ստացել։ Հայաստանում գտնվող փոքրիկ լեռնային գյուղ Չարդախլուն հսկայական դեր է ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմում: Խորհրդային բանակում կռվելու համար կամավոր գրանցված 1250 գյուղացիներից 853-ը պարգևատրվել են շքանշաններով, 12-ը գեներալի կոչում են ստացել, իսկ 7-ը Խորհրդային Միության հերոսներ են դարձել: Համազասպ Բաբաջանյանը դարձավ խորհրդային զրահապատ զորքերի գլխավոր մարշալը, իսկ Իվան Բաղրաամյանը՝ Խորհրդային Միության մարշալ: Պատերազմի վերջում համարյա բոլոր տղամարդիկ տուն էին վերադառնում շքանշաններով, կամ էլ, ցավոք, ընդհանրապես չէին վերադառնում:

Դասարանական և տնային առաջադրանք, հանրահաշիվ, 01․11․2022

224.

ա) (x — 1)(x — 2) = 0 => [x — 1 = 0 => [x = 1
[x — 2 = 0 => [x = 2

Պատ.՝ 1; 2:

բ) (x — 3)(x + 4) = 0 => [x — 3 = 0 => [x = 3
[x + 4 = 0 => [x = -4

Պատ.՝ 3; -4:

գ) (x — 7)2 = 0

(x — 7)(x — 7) => x — 7 = 0 => x = 7

Պատ.՝ 7:

դ) (x + 4)(x — 6) = 0 => [x + 4 = 0 => [x = -4
[x — 6 = 0 =>[x = 6

Պատ.՝ -4; 6:

ե) x(x — 2) = 0 => [x = 0 => [x = 0
[x — 2 = 0 => [x = 2

Պատ.՝ 0; 2:

զ) (x + 3)x = 0 => [x + 3 = 0 => [x = -3
[x =0 => [x = 0

Պատ.՝ -3; 0:

է) 3x2 = 0 => x2 = 0 => x = 0

Պատ.՝ 0:

ը) -x2(3 + x) = 0 => [-x2 = 0 => [x = 0
[3 + x = 0 => [x = -3

Պատ.՝ 0; -3:

225.

ա) 2x2 — 3x = 0
x(2x — 3) = 0 => [x = 0 => [x = 0 => [x = 0
[2x — 3 = 0 => [2x = 3 => [x = 3/2

Պատ.՝ 0; 3/2:

բ) 7x2 + 5x = 0
x(7x + 5) = 0 => [x = 0 => [x = 0 => [x = 0
[7x + 5 = 0 => [7x = -5 => [x = -5/7

Պատ.՝ 0; -5/7:

գ) x2 + x3 = 0
x2(1 + x) = 0 => [x2 = 0 => [x2 = 0 => [x = 0
[1 + x = 0 => [x = -1 => [x = -1

Պատ.՝ 0; -1:

դ) 1 — x3 = 0 => x3 = -1 => x = -1

Պատ.՝ -1:

Տեքստային աշխատանք, հայոց լեզու, գրականություն, 01․11․2022

Տեքստային աշխատանք

1․Շարունակի՛ր հետևյալ մտքերը: Այժմ աշխատի՛ր քո ձևակերպումները և իմ հարցադրումները վերածել տրամաբանական հաջորդականություն ունեցող տեքստի: Տեքստը պետք է ունենա սկիզբ, ընթացք և ավարտ: Փորձի՛ր տեքստային ձևակերպումդ հետաքրքիր և յուրահատուկ դարձնել:

  • Ի՞նչ եմ հասկանում կրթություն ասելով․․
  • Կիրթ եմ համարում այն մարդուն, որը…
  • Ես փորձում եմ դառնալ կիրթ մարդ, որովհետև…
  • Կիրթ մարդը չպետք է…
  • Երբեմն ես անում եմ այն, ինչ կիրթ մարդը չպետք է անի…
  • Որակյալ կրթությունը կօգնի ձևավորել կիրթ հասարակություն, որովհետև…
  • Որակյալ կրթությունը…
  • Ուզում եմ ստանալ այնպիսի կրթություն, որ…
  • Ի՞նչ եմ հասկանում ինքնակրթություն ասելով…
  • Ինքնակրթությունը կարևոր է, որովհետև
  • Կրթությունը պետք է լինի շարունակական, որովհետև…
  • Կրթությունը չի կարող սահմանափակվել դասով, որովհետև…
  • Սովորում եմ սովորել…
  • Մեդիան օգնում է ինձ սովորել…
  • Ես սովորում եմ, որ…
  • Վստահ եղե՛ք, ես շատ բան կփոխեմ…

Կրթություն ասելով ես նախ և առաջ մտածում եմ իմ ապագայի մասին։ Ապագայի լավ լինելը, մտածում եմ, կախված է իմ կրթությունից։ Կրթությունը օգնում է նաև գտնել քո նախասիրությունները, իսկ նախասիրություններ ունենալով կարողանում եմ գտնել իմ ապագա մասնագիտությունը։ Կիրթ մարդ ասելով չեմ հասկանում գրագետ մարդու, իմ կարծիքով կիրթ մարդը միշտ սովորղ մարդն է, որը միշտ սիրում է նոր բաներ բացահայտել և իմանալ։ Միշտ փորձել եմ դառնալ կիրթ մարդ, որովհետև միշտ մտածել եմ և հաստատ գիտեմ, որ կիրթ մարդիկ միշտ հասնում են իրենց նպատակին և շատ հաջողակ են։ Իմ կարծիքով կիրթ մարդիկ միշտ պետք է հավատան իրենց ուժերին և չհանձնվել։ Երբեմն, ես նույնպես անում եմ այնպիսի բաներ, որոնք չպետք է անի կիրթ մարդը։ Երբ ինձ անհաջողություն է հետևում, մտածում եմ, որ էլ պետք չէ պայքարել, սակայն միշտ նայելով մի քանիսի օրինակներին, սկսում եմ հավատալ իմ ուժերին։ Որակյալ կրթությունը կօգնի ձևավորել կիրթ հասարակություն, որովհետև առանց կրթության մարդուն հաստատ լավ ապագա չի սպասի։ Որակյալ կրթությունը ոչ միայն օգնում է մի մարդու, այլ նրա ամբողջ ընտանիքի անդամների։ Եթե նա լավ կրթություն ունենա, կկարողանա լավ մասնագիտություն ունենալ և կկարողանա լավ պահել իր ընտանիքին։ Ուզում եմ ստանալ կրթություն, որ բացի իմ լավ ապագայից, իմ ընտանիքին էլ կարողանամ լավ պահել, քանի որ նրանք ինձ օգնել են լավ կրթություն ստանալ և ես գիտեմ, որ իմ ընտանիքը հաստատ շատ ուրախ կլինի իմ համար, երբ իմանա, որ ես լավ մասնագիտություն ունեմ իմ կրթություն ստանալու շնորհիվ։ Առաջին հերթին ես սովորում եմ իմ և իմ ընտանիքի երջանկության համար։ Ինքնակրթություն ասելով ես հասկանում եմ, որ բացի դպրոցական և այլ ուսումնական հաստատուցյուններից ստացած կրթությունից, մարդը ուզում ավելին իմանալ։ Միշտ ինկնակիրթ մարդով ես մտածում եմ հետաքրքրասեր և միշտ սովորող մարդու։ Կրթությունը պետք է լինի շարունակական, որովհետև միշտ կրթությունը նույն ձև չի մնում։ Մարդիկ ավելի են զարգանում և նոր բաներ են հայտնաբերում, որը միգուցե ապագայում կարող է և պետք լինի։Այդ պատճառով չպետք է կրթությունը բաց թողել, քանի որ կրթությունը միշտ մեզ հետևելու է ամեն տեղ։ Կրթությունը չի կարող սահմանափակվել դասով, որովհետև մի դասով դու չես կարող ինչ-որ բան ընկալել։ Մի դասով կարող է միայն հետաքրքրություն առաջանալ, բայց ուրիշ բան չեմ մտածում, որ կարող է բան ստանալ։ Եթե մարդը մի անգամով սահմանափակվում է, նշանակում է նրան ուղղակի հետաքրքիր չի դա, այլ ոչ թե նա անգրագետ է կամ նման մի բան։

Սովորում եմ սովորել, քանի որ կարևոր է լինել մշտապես սովորող, դա շատ կարևոր հատկանիշ է։ Սիրում եմ միշտ սովորել, քանի որ երբեք ուշ չէ նոր նախասիրություններ գտնել։ Ես դեռ իմ նախասիրությունը չեմ ընտրել, այդ պատճառով սիրում եմ նոր բաներ սովորել։ Մեդիան օգնում է ինձ սովորել ավելի լիովին։ Մեդիայի շնորհիվ կարողանում եմ ավելի շատ տեղեկություն գտնել տարբեր բաների մասին, կարողանում եմ տարբեր նախասիրություներ գտնել, և գտնել այնպիսի բաներ, որոնք մեզ սովորական կրթության շնորհիվ չեն սովորացնում։ Բայց մեդիան նաև կարողանում է մեզ հեշտությամբ շեղել, օրինակ հենց խաղերը շատ են շեղում մեզ։ Իմ կարծիքով, եթե դու ինչ-որ աշխատանք ես անում, դու պետք է չշեղվես քո աշխատանքից, ավարտես այն և հետո անես այն, ինչ ուզում ես։ Վստահ եղե՛ք, ես շատ բան կփոխեմ, կկարողանամ իմ վրա լավ աշխատել և ունենալ լավ մասնագիտություն, քանի որ նաև մասնագիտությունից է կախված իմ և իմ շրջապատի երջանկությունը։

2. Տեքստիդ համար դիպուկ և գրավիչ վերնագի՛ր ընտրիր:

Սովորում եմ կրթվեմ

3. Կարդում ենք Բորխեսի «Պարացելսի վարդը»։
Քննարկման թեման.

  • ուսուցիչ՝ ինչ հատկանիշներ է ունենում
  • աշակերտ՝ ինչ հատկանիշներ պիտի ունենա
  • աշակերտելու եկած մարդու վերաբերմունքը ուսուցչին. պաշտպանեք կամ պախարակեք աշակերտի վարքը, բացատրեք ուսուցչի վարքը։

Լեռնատափաստանային լանդշաֆտ

Լեռնատափաստանային լանդշաֆտը Հայաստանի տարածքում ամենամեծ տարածումն ունեցող լանդշաֆտն է և բաժանվում է երկու մասի՝ չոր լեռնատափաստանային ենթագոտի և սևահողային տափաստանային ենթագոտի։ Չոր լեռնատապաստանները տարածում են Արարատյան և Վայքի նախալեռնային գոտուց մինչև 1400-1800 մ բարձրությունները։ Աչքի է ընկնում տաք չորային կլիմայով (չափավոր ցամաքային, բարեխառն լեռնային)։ Սևահողային լեռնատափաստանները տարածվում են հիմնականում 2000-2400 մ բարձրությունները, որտեղ կլիմայական պայմանները ավելի մեղմ են (բարեխառն լեռնային)։

Լեռնատափաստանային լանդշաֆտին բնորոշ են շագանակագույն և սև հողերը։

Լեռնատափաստանային լանդշաֆտը աչքի է ընկնում խոտային բուսականությամբ։ Տարածված բուսատեսակներն են շյուղախոտը, սիզախոտը, փետրախոտը։

Կենդանիների գերակ՛ռումը են հիմանական կրծողները՝ ճագաամուկը, դաշտամուկը, գետնասկյուռը, ժանտաքիսը, խլուրդը