Архив за день: 03.11.2022

Մանկավարժի իրավունքները և պարտականությունները

Մանկավարժական աշխատողի իրավունքները և պարտականությունները

Առաջադրանք

  • Սկզբում ինքնուրույն, առանց օգտվելու որևէ գրականությունից, պատասխանում է հարցին։ Հետո իր գրածը համեմատում է օրենքի 27-րդ հոդվածի հետ։
  • Շեղատաժով նշում է այն կետերը, որոնք իր գրածում կան, բայց օրենքում չկան։ Բոլդով լրացնում է այն կետերը, որոնք ավելացրել է օրենքից։ Աշխատանքը տեղադրում է իր բլոգում։
  • Շեղատառով նշած կետերից ընտրում է երկուսը և հիմնավորում, թե ինչու այդ կետերը պետք է լինեին։

Մանկավարժական աշխատողն իրավունք ունի`

1․ Շփվել ուսանողների հետ դասերից հետո։

2․ Ստանալ լրացուցիչ կրթություն։

3․ Ունենալ սեփական քաղաքական հայացքները։

4․ Դասերից հետո զբաղվել քաղաքականությամբ։

5․ Պայքարել սեփական իրավունքների համար։

1-ին կետը, իմ կարծիքով, կարևոր է մանկավարժական աշխատողի համար։ Նա ուսանողի հետ շփվելով կարող է իմանալ ինչպիսին է նա, կամ իմանալ դասերի վերաբերյալ, ինչպես է նա տնային առաջադրանքները կատարում, կամ կատարում է նա թե ոչ։

3-ը կետը նույնպես կարևոր է։ Հաճախ տնօրենները կամ այլ բարձր պաշտոնյաները ստիպողաբար փոխում են մանկավարժի քաղաքական հայացքները, միգուցե սպառնում են, որ եթե նա իր քաղաքական հայցքները չփոխի, նրան կհեռացնեն աշխատանքից կամ նման իրավիճակներ։

Մանկավարժական աշխատողն պարտավոր է՝

1․ Տիրապետել այդ մասնագիտության բոլոր կանոններին։

2․ Համապատասխանել բարևարքության և էթիկայի նորմերին։

3․ Հարգել ուսանողի կարծիքը։

4․ Իր գնահատականներում լինել անկողմնակալ։

5․ Սեփական քաղաքական հայացքները չպարտադրել սովորողներին։

4-րդ կետով ուզում եմ ասել, որ մանկավարժը ընդամենը սովորողին կարող է գնահատել միայն իր դասի ակտիվությամբ, դասի ժամանակ պահելաձևի և իր աշխատանքները կատարելու համար, այլ ոչ թե հավանում է սովորողին, թե ոչ։

5-րդ կետը նույնպես կարևոր է, քանի որ մանկավարժը ընդհանրապես չի կարող ասել իր քաղաքական, կրոնական և այլ բաների տեսակետը։ Դրանով նա կարող է սովորողին ներշնչել, որ նա ճիշտ է, և սովորողը փոխի իր հայացքները միայն մանկավարժի պատճառով։

Տնային առաջադրանք, հայոց լեզու, 03․11․2022

Առասպելները՝ բանավոր հարցում, ձայնագրություններ

Տանը՝ Կարդում ենք, հատվածներ ձայնագրում՝ ռադիոնյութեր, տեսանյութեր

Անօրգանական նյութերի հիմնական դասերի վերաբերյալ գիտելիքների ընդհանրացում

Նախագծի անվանումը՝ <<Անօրգանական  նյութերի  հիմնական  դասերի  վերաբերյալ գիտելիքների  ընդհանրացում>>

Թեմատիկ հարցեր.

  • Ինչպե՞ս են դասակարգվում նյութերն ըստ բաղադրության
    Նյութերը ըստ բաղադրության դասակարգվում են պարզ և բարդ նյութերի: Պարզ նյութերն են այն նյութերը, որոնք կազմված են միատեսակ քիմիական տարրի ատոմներից: Պարզ նյութերը դասակարգվում են մետաղների և ոչ մետաղների: Բարդ նյութեր են կոչվում այն նյութերը, որոնք կազմված են երկու կամ ավելի քիմիական տարրի ատոմներից: Բարդ նյութերը դասակարգվում են օրգանական և անօրգանական նյութերի:
  • Ինչպե՞ս են դասակարգվում նյութերն ըստ  ծագումնաբանության
    Նյութերը ըստ ծագունաբանության դասակարգվում են ՝ օրգանական և անօրգանական նյութերի:
  • Անօրգանական նյութերի ինչպիսի՞ օրինակներ գիտեք
    Անօրգանական նյութերից են՝ կարբիդները, կարբոնատները, ածխածնի օքսիդը։
  • Օրգանական նյութերի ինչպիսի՞ օրինակներ գիտեք
    Օրգանական նյութերն են՝ սպիտակուցները, ածխաջրերը, ճարպերը, թթուները և այլն:
  • Ո՞ր նյութերն են ավելի շատ, օրգանականը, թե՞ անօրգանականը, պատասխանը հիմնավորեք:
    Ավելի շատ են օրգանական նյութերը, քան անօրգանականները։ Օրգանականը՝ 30 մլն է, իսկ անօրգանականը՝ 1 մլն։
    1 պատճառ՝ ածղածնի ատոմի կառուցվածքի յուրահատկությունը, քանի որ ածխածինը ամուր կովալենտային կապ է առաջացնում և՛ ածխածնի մյուս ատոմների հետ, և՛ ջրածնի թթվածնի կենսական տարրերի հետ։
    2 պատճառ՝ իզոմերիա երևույթը, իզոմերներ։
    3 պատճառ՝ հոմոլոգիա երևույթը, հոմոլոգեր։

Առաջադրանքներ. 1) Հետևյալ նյութերից ընտրեք անօրգանական նյութերը և գրեք դրանց քիմիական բանաձևերը. թթվածին, կերակրի աղ, շաքար, երկաթ, ջուր, քլոր, խմելու սոդա, գլյուկոզ, ծծմբական թթու, ազոտ, սպիտակուց, պղինձ, գինու սպիրտ, ածխաթթու գազ, շմոլ գազ, ճարպ:

Թթվածին — О2

Կերակրի աղ — NaCl

Ջուր — H2O

Խմելու սոդա — NaHCO3

Երկաթ — Fe

Ծծմբական թթու — H2SO4

Ազոտ — N

Պղինձ — Cu

2). Որոշեք Ձեր ընտրած բարդ անօրգանական նյութերի հարաբերական մոլեկուլային  զանգվածները Mr, որակական և քանակական բաղադրությունները՝ տարրերի  զանգվածային հարաբերությունները, զանգվածային և մոլային բաժինները:

Mr (O2)=32

Mr (NaCl)=23+35=58
m (Na) : m (Cl)=23 : 35

Mr (H2O)=2+16=18
m (H) : m (O)=1 : 16

Mr (NaHCO3)=23+1+12+(16*3)=84
m (Na) : m (H) : m (C) : m (O)=23 : 1 : 12 : 16

Mr (Fe) = 55
m (Fe)=1 : 55

Mr (H₂SO₄) = 2 + 32 + (16 х 4) = 98
m (H) : m (S) : m (O)=1 : 32 : 16

Mr (N) = 14
m (N)=1 : 14

Mr (Cu) = 63
m (Cu)=1 : 63

Հաշվարկային֊լաբորատոր  փորձեր` <<Անօրգանական շղթաներ>>

  • Մետաղ-հիմնային օքսիդ-հիմք-աղ Mg→ MgO →Mg(OH)2→  MgCl2
  • Քանի՞ գրամ աղ MgCl2 կստացվի, եթե այրել ենք 4,8 գրամ մագնեզիում:
  • Ոչ մետաղ→ թթվային օքսիդ→ թթու→ աղP→P2O5→H3PO4 →Na3PO4
  • Քանի՞ գրամ աղ`Na3PO4 կստացվի, եթե այրել են 6,2 գրամ ֆոսֆոր:

Գրեք անօրգանական շղթաների ռեակցիաների հավասարումները, հավասարեցրեք և  նշեք ռեակցիայի տեսակը: