Архив за день: 06.11.2022

Բջջի հիմնական օրգանոդիները

Դաս 4

Ցիտոպլազմա, բջջի հիմնական օրգանոիդները, 2 ,3

Նկարագրել որևէ օրգանոիդի կառուցվածքը և ֆունկցիան ` համեմատելով (համապատասխանեցնել)մեզ շրջապատող կառույցների հետ(ծառ, էլեկտրոկայան, բժիշկ, հիվանդանոց, տնօրեն, զինվոր և այլն)

Լրացուցիչ աշխատանք

Կրկնում եք նաև նախորդ թեմաները, թարգմանում, նյութ պատրաստում։

Բջջի հիմնական օրգանոիդները

Էուկարիոտիկ բջջի օրգանոիդներից է էնդոպլազմային ցանցը, որը հայտնագործել է 20-րդ դարի կեսերին, ամերիկացի գիտնական Ք․ Պորտերը։ Այն թաղանթների մի բարդ համակարգ է և կառուցված է բազմաթիվ խուղակներից և խոռոչներից։ Տարբերբում են էնդոպլազմային ցանցի երկու տեսակ՝ հատիկավոր և հարթ կամ ողորկ։ Դրանցից առաջինի հիմանական ֆունկցիան լիպիդների և ածխաջրերի սիթեզն է, ինչպես նաև օտարածին նյութերի օքսիդացումը։ Այդ ցանցով հատկապես հարուստ են ճարպագեղձերի, լյարդի, ինչպես նաև բույսերի սերմերի բջիջները։ Երկրորդի թաղանթների վրա դասավորված են ռիբոսոմներ, որոնք էլ նրան խորդուբորդ տեսք են տալիս։ Բոլոր բջիջներին բնորոշ են ռիմոսոմները։ Ռիբոսոմների բաղադրության մեջ գրեթե հավասար քանակությամբ մտնում են սպիտակուցներ և ռ-ՌՆԹ։ Էուկարիոտիկ բջիջներում ռիբոսոմներև ձևավորվում են կորիզում և այնուհետև դուրս գալիս դեպի ցիտոպլազմ։ Էուկարիոտիկ բջիջներում Գոլջիի ապարատը ներկայացված է խտացած խոշոր և մանր բշտիկների։ Գոլջիի ապարատի ֆունկցիան էնդոպլազմային ցանցի թաղանթների վրա սինթեզված սպիտակուցների, ածխաջրերի, լիպիդների մոլեկուլների կուտակումն է և փաթեթավորումը։ Բացի դրանից այնտեղ սինթեզվում են լիպիդներ և աշխաջրեր։

Միտրոքոնդրիումներ

Միտրոքոնդրիումների պատը կազմված է երկու թաղանթից՝ արտաքին և ներքին, որոնց միջև կա հատուկ տարածություն։ Արտաքին թաղանթում քիչ են սպիտակուցները, իսկ ներքին թաղանթն առաջացնում է բազմաթիվ ծալքեր կամ ներփքումներ, որոնց ուղղված են դեպի միտոքոնդրումի խոռոչը։ Այդ ծալքերը կոչվում են կատարներ՝ կրիստաներ։ Այստեղ շատ են սպիտակուցները, հատկապես ֆերմենտները։ Միտոքոնդրիումները բազմանում են կիսվելով, ինչը պայմանավորված է նրանց ներքին խոռոչում նուկլեինաթթուների պարունակությամբ և ռիբոսոմների առկայությամբ։

Պլաստիդներ

Բույսերի ցիտոպլազմում կան պլաստիդներ։ Բջիջներում պլաստիդների թիվը խիստ տարբեր է։ Պլաստիդները լինում են երեք տեսակի՝ կանաճ քլորոպաստներ, որոնք պարունակում են քլորոֆիլ և իրականացնում են ֆոտոսինթեզ, քրոմոպլաստներ, որոնք պարունակում են տարբեր գունակներ և պայմանավորում են ծաղիկների և պտուղների վառ գունավորումը, և վերջապես, անգույն՝ լեյկոպլաստներ, որոնցում սինթեզվում է օսլա, կամ կոտակվում են ճարպեր, սպիտակուցներ։ Քլորոպաստի ներքին թաղանթն առաջացնում է թիթեղիկներ, որոնք, կոտակվելով մեկը մյուսի վրա, կազմավորում են նիստեր՝ գրաններ։ Այսպիսի կառույցն ապահովում է ֆոտոսինթեզի լուսային փուլի իրագործումը։

Լիզոսոմներ

Լիզոսոմների ներսում գտնվում են մարսողական ֆերմենտներ։ Լիզոսոմները կարող են մոտենալ տարբեր մասինկներ պարունակոս բշտիկներին, միաձուլվել դրա հետ։ Արդյունքում կազմվում է մարսողական վակուոլ։ Լիզոսոմները առաջանում են Գոլջիի ապարատում կամ էնդոպլազմային ցանցում։

Էլեկտրական լարում։ Էլեկտրական դիմադրություն


Դաս 11: Էլեկտրական լարում: Գաղափար ԷԼՇՈՒ-ի մասին: Վոլտաչափ


Դաս 12: Էլեկտրական դիմադրություն:Օհմի օրենքը

Էլեկտրական հոսանքը լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժում է, որն առաջանում է, երբ էլեկտրական դաշտի կողմից նրանց վրա ուժ է ազդում և հետևաբար աշխատանք է կատարվում: Հոսանքի աշխատանքը համեմատական է տեղափոխված լիցքի քանակին՝ q-ին, հետևաբար նրա հարաբերությունը այդ լիցք քանակին հաստատուն մեծություն է և  կարող է բնութագրել էլեկտրական դաշտը հաղորդչի ներսում: Այդ ֆիզիկական մեծությունը կոչվում է լարում և նշանակվում է U տառով: 

Լարումը  ցույց է տալիս տվյալ տեղամասով 1Կլ լիցք անցնելիս էլեկտրական դաշտի կատարած աշխատանքը:

Լարումը սկալյար ֆիզիկական մեծություն է, որը հավասար է դաշտի կատարած աշխատանքի  հարաբերությանը հաղորդչով տեղափոխված լիցքի քանակին: U=A/q 

Էլեկտրական լարման միավորը կոչվում է վոլտ (Վ) հոսանքի առաջին աղբյուր ստեղծող Ա. Վոլտայի պատվին:

1Վ այն լարումն է, որի դեպքում շղթայի տեղամասով 1Կլ լիցք տեղափոխելիս էլեկտրական դաշտը կատարում է 1Ջ աշխատանք:

Վոլտաչափի սեղմակները միացվում են էլեկտրական շղթայի այն կետերին, որոնց միջև անհրաժեշտ է չափել լարումը՝ չափվող տեղամասին զուգահեռ։

Վոլտաչափի «+» նշանով սեղմակն անհրաժեշտ է միացնել էլեկտրական շղթայի չափվող տեղամասի այն կետի հետ, որը միացված է հոսանքի աղբյուրի դրական բևեռին, իսկ «−» նշանով սեղմակը՝ բացասական բևեռին: 

v
54

Կազմենք շղթա՝ հոսանքի աղբյուրին հերթականորեն միացնելով հաղորդիչներ, որոնք միմյանցից տարբերվում են երկարությամբ, հաստությամբ կամ նյութի տեսակով:  Հաղորդիչներով անցնող հոսանքի ուժը  չափենք ամպերաչափի օգնությամբ:

Screenshot_1 (2)

Փորձը ցույց է տալիս, որ միևնույն հոսանքի աղբյուրի, այսինքն նույն լարման դեպքում տարբեր հաղորդիչներով անցնող հոսանքի ուժը տարբեր է: Այսինքն նրանք տարբեր կերպ են հակազդում իրենց միջով անցնող հոսանքակիր մասնիկներին:

Էլեկտրական հոսանքի նկատմամբ հաղորդչի հակազդեցությունը բնութագրող ֆիզիկական մեծությունը կոչվում է հաղորդչի էլեկտրական դիմադրություն և նշանակվում  R տառով:

Փորձը ցույց է տալիս, որ գլանաձև  հաղորդչի դիմադրությունը տվյալ ջերմաստիճանում կախված է նրա L երկարությանից, S լայնական հատույթի մակերեսից և նյութի տեսակից: Ընդ որում, հաղորդչի դիմադրությունը նրա L երկարությունից կախված է ուղիղ համեմատականորեն, իսկ S լայնական հատույթի մակերեսից՝ հակադարձ համեմատականորեն: R=ρl/S

Էլկտրական շղթայով հոսանքի անցումը բնութագրում են երեք մեծություններ. I՝ հոսանքի ուժը,U՝ լարումը,R՝ դիմադրությունը: Այս մեծությունների միջև գոյություն ունի կապ, որը որպես օրենք սահմանել է Գ. Օհմը 1827թ.-ին:

Անփոփոխ դիմադրության դեպքում տեղամասով անցնող հոսանքի ուժն ուղիղ համեմատական է լարմանը:

Այսինքն, որքան մեծ է U լարումը շղթայի տեղամասի ծայրերում, այնքան մեծ է նրանով անցնող I հոսանքի ուժը, և I(U) կախման գրաֆիկը իրենից ներկայացնում է ուղիղ գիծ:

Անփոփոխ լարման դեպքում հոսանքի ուժը հակադարձ համեմատական է դիմադրությանը:

Հոսանքի ուժը շղթայի տեղամասում հավասար է այդ տեղամասի լարման և նրա դիմադրության հարաբերությանը: I=U/R

Օհմի օրենքից ստացվում է, որ դիմադրության նվազման դեպքում հոսանքի ուժն աճում է, և եթե հոսանքի ուժը գերազանցի տվյալ շղթայի համար թույլատրելի արժեքը, ապա շղթային միացված բոլոր սարքերը կարող են շարքից դուրս գալ: Այդպիսի իրավիճակ առաջանում է կարճ միացման դեպքում, երբ շղթայի երկու կետորը միացվում են շատ փոքր դիմադրություն ունեցող հաղորդիչով: Կարճ միացումը կարող է հրդեհի պատճառ դառնալ:

Թեմատիկ հարցեր և խնդիրներ՝

1․Ի՞նչ աշխատանք է կատարվում, երբ 220 Վ լարման ցանցին միացված  էլեկտրական լամպի պարույրով անցնում է 4 Կլ լիցք:

2․Ինչի՞ է հավասար լարումը էլեկտրական ջերմատաքացուցիչի վրա, եթե դրանով 40 Կլ լիցք անցնելիս կատարվում է 1600 Ջ աշխատանք:

3․ Փորձարարը պետք է չափի էլեկտրական լարումը ջերմատաքաչուցիչի ծայրերին: Ո՞ր դեպքում է նա ճիշտ միացրել վոլտաչափը շղթային:

4․Որոշեք Երևանից Գորիս  ձգվող 12 մմ² լայնական հատույթի մակերես ունեցող երկաթե հաղորդալարի դիմադրությունը, եթե այդ քաղաքների միջև հեռավորությունը 240 կմ է: Երկաթի տեսակարար դիմադրությունը 0.1 Օմ·մմ²/մ է:

5․Ինչի՞ է հավասար 620 Օմ դիմադրություն ունեցող պարույրով անցնող հոսանքի ուժը, եթե նրա ծայրերում կիրառված լարումը 12 Վ է:

Տանը՝ դաս 11,12, գրել թեմատիկ հարցեր և խնդիրները, հրապարակել անհատական բլոգներում։

Առաջադրանքներ

1․ Փակ էլեկտրական շղթայում էլեկտրական էներգիան չի կարող փոխակերպվել …

մեխանիկական էներգիայի:

ներքին էներգիայի:

ատոմային էներգիայի:

քիմիական էներգիայի:

2․ Հաղորդչում էլեկտրական դաշտի՝ լիցքակիրներ տեղափոխելու աշխատանքը կոչվում է …

էլեկտրական աշխատանք:

հոսանքի աշխատանք:

կուլոնյան աշխատանք:

3․ Շղթայի որևէ տեղամասով 1 Կլ լիցք տեղափոխելիս հոսանքի աշխատանքը թվապես հավասար է այդ տեղամասի …

լարմանը:

լարվածությանը:

4․ Լարման միավոր չէ:

Վ:

մՎ:

Ն·մ/Կլ:

Վտ:

5․ Հոսանքի աղբյուրի բնութագիրն անվանում են …

էլեկտրաքարշ ուժ:

էլեկտրաշարժ ուժ:

էլեկտրական ուժ:    

6․ Մարտկոցի ԷլՇՈւ-ն 12 Վ է: Նշանակում է՝ մարտկոցի յուրաքանչյուր սեղմակին 1 Կլ լիցք առանձնացնելու համար կողմնակի ուժերը կատարում են … աշխատանք:

6 Ջ:

24 Ջ:

12 Ջ: 

7․ Վոլտաչափը շղթայի հետազոտվող տեղամասին միացվում է …

զուգահեռ:

հաջորդաբար:

English homework, 06.11.2022

NEF Student’s Book Vocabulary Describing people slide 150

  1. He’s about 20.
  2. He’s in his forties.
  3. She’s in her mid-thirties.
  4. She’s in her late sixties.
  5. He is his early seventies.
  1. A
  2. C
  3. B
  1. E
  2. A
  3. G
  4. B
  5. C
  6. F
  7. D

attractive — +, B

beautiful — +, W

good-looking — +, B

handsome — +, M

plain — -, M

pretty — +, W

ugly — -, B


NEF Student’s Book Reading Do I really look like this slide 41
Writing Choose. one of the topics and comment on it
Is it right to judge a person by appearance?
Appearance is delusive
Some people judge others by appearance.
One should never judge a person by external appearance.

My essay

Is it right to judge a person by appearance?

I don’t think that people can be judged by their appearance. A person is beautiful the way he is, and you can’t say that he is not beautiful, even if you think so, because a person can become more insecure and more closed. Before judging a person by to his appearance, for first you need to see what kind of person he is inside. Maybe he is a more beautiful person inside than he looks outside. Many people now also judge a person by their height and weight. If he is too skinny, they say that he should eat a lot, and if he is fat, they say that he should eat less, and with this they add some complexes in a person, which can cause a person not to want to be friends with anyone, thinking that no one will want to be friends with him because he is ugly. That’s why you should always pay attention to the inner self. I’m not saying that you shouldn’t pay attention to the appearance, but I’m also not saying that you should pay attention only to the appearance.