Архив за день: 26.11.2022

Ոչ ավանդական էներգիայի աղբյուրների զարգացումը որպես ավանդականի այլընտրանք

Էներգիայի այլընտրանքային աղբյուրներ ասելով հասկանում ենք վերարտադրվող և շրջակա միջավայրի համար անվտանգ էներգիայի աղբյուրները:Վերականգնվող էներգիայի աղբյուրներից հատկապես կարևորվում են՝ հողմային և արևային կենսազանգվածի ռեսուրսները: Էներգիայի այն աղբյուրները, որոնք մարդիկ օգտգործում են բավականին երկար ժամանակ, օգտագործելու ընթացքում սպառվում են և մեծ վնաս են հասցնում շրջակա միջավայրին, կոչվում են էներգիայի ավանդական աղբյուրներ:

Սակայն այս դասակարգումն էլ լիարժեք չի և չի արտահայտում իրական պատկերը, օրինակ` ատոմային էներգետիկային, որը մի քանի տարավա գործածման պատմություն ունի, հսկայական վնաս է հասցնում բնությանը: Իսկ քամու միջոցով ստացվող էներգիան, թեև վաղուց է կիրառում, սակայն համարվում է էներգիայի անվնաս աղբյուր: Նույնը վերաբերում է ջրի էներգիային, որը լեռնային երկրներում օգտագործվում է շատ վաղուց:

Արևի ջերմամիջուկային ռեակցիան վերականգնվող էներգիայի տեսակներից շատերի աղբյուրն է։ Աստղագետների հաշվարկներով Արեգակի կյանքը դեռ կարող է շարունակվել ևս մոտ 5 միլիարդ տարի, այնպես որ մարդկային չափանիշներով արևից ստացվող վերականգնվող էներգիան գրեթե անսպառ է։ Խիստ ֆիզիկական առումով էներգիան չի վերականգնվում, այլ անընդհատ շրջանառվում է վերոնշյալ աղբյուրներից։ Երկիր հասնող արևային էներգիայի չնչին մասն է վերածվում այլ տեսակի էներգիայի, մնացած հատվածն ուղղակի գնում է տիեզերական տարածություն։ Վերականգնվող էներգիային հակադրվում է օգտակար հանածոների տեսքով էներգակիրները, որոնցից են քարածուխը, նավթը, բնական գազը կամ տորֆը։ Լայն առումով նրանք ևս վերականգնվող են, բայց ոչ մարդկային տեսանկյունից, քանի որ նրանց վերականգնման համար անհրաժեշտ են միլիոնավոր տարիներ, իսկ դրանց սպառումը շատ ավելի արագ է ընթանում։

Դիտարկենք հողմային և արևային  ռեսուրսների զարգացման հեռանկարները Հայաստանում, ինչպես նաև դրանց կիրառելիության տեխնիկական, բնապահպանական և տնտեսական ասպեկտները: Ընդհանրապես դրանց զարգացման պարզ ռազմավարությունը ենթադրում է, որ Հայաստանում ատոմակայանի, ՋԷԿ-երի և հիդրոէլեկտրակայանների գործունեության հետ աստիճանաբար պետք է մեծացնել էներգիայի այլընտրանքային աղբյուրների համակարգված ներդնումը և կիրառումը: Բնական ռեսուրսների այդ տեսակների առատ և ընդգրկուն լինելը երկրի առավելությունն է: