Ձեռքդ ետ տար ցավի վրայից, վերլուծություններ

Վանո Սիրադեղյան նախագիծ, վերլուծություններ

Կարդալ, առանձնացնել կարևոր մտքերը, վերլուծել՝ Ձեռքդ ետ տար ցավի վրայից

հատված
Մեծ արագությունների երկիր չէ Հայաստանը: Արագությունը փոքրացնում է երկիրը: Հանդարտ ընթացքի դեպքում Հայաստանը մեծ հայրենիք է: Հայաստանը ինքը հանդարտ ընթացք է թելադրում: Որքան գետնի երեսը, տասն այդքան գետնի տակ է Հայաստանը, և տողերս գրելու հուլիսի այս օրերին հնագետ ընկերոջս հետ Արարատյան դաշտի ղռերում երեք հազար տարվա դամբարան պեղելիս ժամանակը ինձ պատկերանում է ուղղահայաց ընթացքով: Ինձ համար մարդկության քաղաքակրթությունը ծլում է երկրի ընդերքից և ճառագում տիեզերք… Գուցեև սպառվելու միտումով:

Հայաստանը իր խորությամբ է երկիր: Հայաստանը մանրամասն սիրելու հայրենիք է և այդպես մանրամասն սիրելու դեպքում մեկ չէ՝ տասը կյանք էլ չես սպառի: Միայն թե շտապելու հարկ չկա: Առավել ևս համեմատելու կարիք չկա: Քարտեզը երկրի ու հայրենիքի մասին գաղափար չի տալիս, մասշտաբայնությունը հանգստություն չի բերում բնակչի հոգուն, որովհետև մեծը դեռ համարժեք չէ, նաև մեծից մեծը միշտ կա:

վերլուծություն
Այս հատվածներում, իմ կարծիքով, Սիրդաեղյանը ուզում է ասել, որ ամեն մարդ իր հայրենիքը տարբեր կերպ է պատկերացնում։ Հենց Հայաստանը ինքն իրեն շատ փոքր երկիր է, բայց Սիրադեղյանի համար իր հայրենիքը շատ մեծ է, նա իր տարիները անցկացրել է իր հայրենիքում և այդ պատճառով իմ համար հայրենիքը շատ մեծ բան է։ Եթե դու լավ ուսումնասիրես քո հայրենիքը, նա քեզ շատ մեծ կթվա և ավելի մեծ կթվա այն դեպքում, եթե դու տարիներդ անցակցնես քո հայրենիքում։ Սիրադեղյանը նաև վեջրին հատվածում ուզում է ասել, որ մեծությունը կապ չունի հայրենիք սիրելու կամ չսիրելու հետ, հայրենիքը պետք է սիրել իր էությամբ։

հատված
Ես այն ժամանակ հայրենիքի զգացողություն ունեցած չեմ եղել, որպեսզի սահմանի գիտակցության դառնությունը ապրած լինեմ և աշխարհն ինձ համար այս է եղել, որ տրված է ամենայն կենդանի արարածի ի տնօրինություն: Իմ հոգին խայտալիս է եղել անգիտության մեջ: Ես չեմ իմացել անգամ, որ Քաչալ Ավետիքը իմ խորթ պապն է, որ նա ամուսնացել է թուրքերի գյուղի ճանապարհին սպանված իմ ունևոր Մեխակ պապի այրու հետ: Չգիտեի անգամ, որ մարդ երկու զույգ պապ ու տատ է ունենում, որովհետև հայրս տասնհինգ տարեկան՝ հորական պապս, որ Թիֆլիս պառկած է եղել հիվանդանոցում և հիվանդատես թե հիվանդապահ գնացած տատս մի քանի օրվա մեջ մեռել ու թաղվել են անհայտ է որտեղ:

վերլուծություն
Այս հատվածում Վանո Սիրադեղյանը ուզում է ասել, որ շատ կարևոր է իմանալ հայրենիքիդ պատմությունը։ Հայրենիքիդ պատմությունը իմանալով և գիտակեցլով, թե ինչ պատմությունների միջով է անցել քո հայրենիքը, դու ավելի ես հայրենասեր դառնում։

հատված
Եթե ծով ունենայինք՝ ծովից էր դուրս գալու մեր աստվածը, եթե անտառներրի տեր լինեինք՝ անտառից էր գալու, բայց չունենք և մեզ ահ ու խորհրդավորություն ներշնչողը կրակն է եղել: Եվ կրակի միջից էր ելնելու մեր երեխա աստվածը: Եվ քանի որ ամեն մարդ իր օջախն ունի, քանի որ ամեն մարդ ինքն է իր կրակն անում՝ առանձնյա, ինքնամփոփ է եղել մեր հավատը, և մեզ չի կպել նախրի բնազդը:

վերլուծություն
Իմ կարծիքով Սիրադեղյանը այս հատվածով ուզում է ասել, որ մեր հայրենիքը շատ բան չունի՝ ծով, մեծ տարածք և այլն, բայց մենք ունենք շատ բաներ, որոնք չունեն այլ երկրներ։ Ամեն մի երկիր ունի իր առանձնահատկությունը և մենք էլ ունենք շատ առանձնահատկություններ։ Հայաստանը շատ դժվարությունների միջով է անցել և ի վերջո կարողացել է հաղթահարել այդ ամենը։ Մեր հայրենիքի առանձնահատկությունը այն է, որ հայերը միշտ պայքարել են մինչև վերջ և հենց պայքարի շնորհիվ է, որ կարողացել ենք հաղաթահարել այդ ամենը։

Оставьте комментарий